• Вт. Май 24th, 2022

2022 թվականի մարտի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ

Автор:admin123

Мар 27, 2022

Մարտի 27-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 03:55-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:28-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Կարող եք զբաղվել բուժմամբ:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 05:28-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Հակացուցված է շտապողականությունը:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ նախագծեր սկսել, բույսեր տնկել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան բույսերի ու պտուղների հետ կապված երազները:

(Visited 4 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.