• Вт. Май 24th, 2022

Արցախի նախագահն ԱԺ-ին ներկայացրել է երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները

Автор:admin123

Мар 27, 2022

Նախագահ Հարությունյանն Ազգային ժողովում ներկայացրել է երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները, այս մասին ենք տեղեկանում ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները:

Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը:

(Visited 2 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.