• Вт. Май 24th, 2022

Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

Автор:admin123

Фев 25, 2022

Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ, հաշվի առնելով մեր ազգային շահերը, Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին, քանի որ դա էլ ավելի կվնասի մեր երկրին և ժողովրդին»,-ասել է նա։

Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

(Visited 4 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.