• Вт. Июл 5th, 2022

Ուկրաինայի ԱՆ ղեկավարը հայտնել է զոհերի և վիրավորների մասին

Автор:admin123

Фев 25, 2022

Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հետևանքով զոհվել է 57, վիրավորվել՝ 169 ուկրաինացի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ արդեն կա 57 զոհ և 169 վիրավոր։

Մենք հիմա չենք բաժանում մարդկանց զինվորականների և ոչ զինվորականների։ Նրանք ուկրաինացիներ են, որոնք, ցավոք, տուժում են պատերազմից և մեր երկրի տարածք ներխուժած զավթիչների գործողություններից»,- ասել է նախարարը TCH-ին տված հարցազրույցում։ Լյաշկոն նշել է, որ ռուսական ԶՈՒ-ն գնդակոծում է նաև Ուկրաինայի հիվանդանոցները։ «Մարտեր և հրետակոծություններ են ընթանում Ավդեևկայում, որտեղ կա Ուգլեդարի հիվանդանոցը։ Գնդակոծվել է շտապօգնության մեքենան և հենց հիվանդանոցը»,- ասել է պաշտոնյան։

(Visited 4 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.