• Вт. Май 24th, 2022

«Այս պատերազմը ոչ մեկին պետք չէ». ռուս հայտնիները դեմ են արտահայտվել Ուկրաինայի դեմ պատերազմին

Автор:admin123

Фев 25, 2022

Ռուսաստանցի տասնյակ արտիստներ, արվեստագետներ, մտավորականներ, հեռուսահաղորդավարներ և այլ հայտնիներ սոցիալական ցանցերում հանդես են եկել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Որոշները տեսաուղերձներն են հրապարակել, մյուսներն էլ սահմանափակվել են սև ֆոնով լուսանկարով և #ոչպատերազմին հեշթեգով։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դեմ արտահայտվողների թվում են հեռուստահաղորդավարներ Իվան Ուրգանտը, Անաստասիա Իվլեևան, Քսենիա Սոբչակը, երգիչներ Յուրի Շևչուկը, Սերգեյ Լազարևը, Վալերի Մելաձեն, Իվան Դորնը, Մանիժան, ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը, շախմատիստ Յան Նեպոմյաշին, դերասաններ Դանիլա Կոզլովսկին, Մարինա Զոդնինան, գրողներ Ալեքսանդր Ցիպկինը, Բորիս Ակունինը, կատակերգուներ Ալեքսանդր Դոլոգոպոլվը, Դենիս Չուժոյը և այլք։

Երգիչ Վալերի Մելաձեն, մասնավորապես, տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ «այսօր տեղի է ունեցել այն, ինչ չպետք է երբեք տեղի ունենար»։ «Այսօր ուզում եմ ձեզ խնդրել, աղաչում եմ՝ նստեք բանակցությունների սեղանի շուրջ, մարդիկ պետք է կարողանան բանակցել, սրա համար մեզ լեզու են տվել, սրա համար մեզ տվել են բոլոր կարողությունները։ Սրան պետք է վերջ տալ»,- ասել է Մելաձեն։

Հայտնի գրող Բորիս Ակունինն էլ հայտարարել է, որ փետրվարի 24-ին սկսվել է նոր, սարսափելի ժամանակաշրջան. «Ես մինչև վերջ չէի կարողանում հավատալ, որ Պուտինը կսկսի այս անհեթեթ պատերազմը, և ես սխալ էի: Ես միշտ հավատում էի, որ ի վերջո կհաղթի բանականությունը, և ես սխալ էի: Խենթությունը հաղթեց»։

«Ես ուրախ չեմ այն ​​ամենից, ինչ կատարվում է։ Ինչպե՞ս կարող եմ ուրախություն զգալ, որ ռազմական գործողություններ են: Ես դեռ չգիտեմ, թե ինչ է կատարվում, ես ուշադիր հետևում եմ բոլոր աղբյուրներին։ Իսկ թե ինչ է տեղի ունենում մինչ այժմ, ես չգիտեմ: Ցանկացած պատերազմ, մեղմ ասած, բացասական հույզեր է առաջացնում։ Ո՞ւմ է պետք այս պատերազմը,»- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Պետդումայի նախկին պատգամավոր, ռեժիսոր Վլադիմիր Բորտկոն։

(Visited 5 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.