• Вт. Июл 5th, 2022

Կանչով հասցե մեկնած բժշկի նկատմամբ բռնություն է ցուցաբերվել, ապա վնասել են շտապօգնության ավտոմեքենան

Автор:admin123

Фев 17, 2022

SHASMHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի 1-3 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության թիվ 43 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն թաղամաս, որտեղ բռնության են ենթարկվել բժիշկները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Վարդաշեն 5-րդ փողոցի 34 տուն ժամանած բուժանձնակազմի հետ վիճաբանել են Էդգար Կ-ն՝ իրեն հիվանդանոց տեղափոխելու համար, և բժշկի պարտականությունները կատարող բժիշկ, 26-ամյա Գուրգեն Բ-ի հետ վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Էդգար Կ-ի որդին ձեռքով և փայտով հարվածել է բժշկի ծոծրակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա պատռել վերջինիս բաճկոնը, այնուհետև ձեռքով և փայտով հարվածել է շտապօգնությանը պատկանող Jinbei մակնիշի ավտոմեքենային։  Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Էդգար Կ-ին և նրա որդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

(Visited 6 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.