• Вт. Июл 5th, 2022

ԵԱՀԿ դիտորդները Դոնբասում արձանագրել են օրական 500 պայթյուն

Автор:admin123

Фев 17, 2022

ԵԱՀԿ դիտորդները փետրվարի 16-ի երեկոյան Դոնբասի շփման գծի երկայնքով գրանցել են 500 պայթյուն, որոնց ինտենսիվությունը նվազել է փետրվարի 17-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Յաշար Հալիթ Չևիկը։

«Անցած գիշեր և այսօր Կիևի ժամանակով ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում հատուկ դիտորդական առաքելությունն արձանագրել է 500 պայթյուն շփման գծի երկայնքով: Ժամը 11:20-ից հետո մենք գրանցել ենք մոտ 30 պայթյուն, ուստի լարվածությունը կարծես թե նվազում է»,- ասել է դիտորդական առաքելության ղեկավարը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս:

Նրա խոսքով՝ առաքելությունը կոչ է արել հակամարտող կողմերին խստորեն պահպանել հրադադարի հետ կապված պարտավորությունները։ «Անհապաղ դեէսկալացիան չափազանց կարևոր է իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է նա:

(Visited 5 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.