Ռեփեր Տիմատիի նախկին սիրելին՝ մոդել Ալյոնա Շիշկովան, հերքել է, թե սիրավեպ ունի Միլանա Տյուլպանովայի անչափահաս եղբոր հետ։ 29-ամյա Ալյոնայի եւ 17-ամյա Վլադի սիրավեպի շուրջ աղմուկն առաջացել է, երբ Վլադը հայտարարել է, որ հենց նա է իր սրտում։
«Այո՛, այս պահին իմ սիրելին ամենահայտնի ռեփերներից մեկի նախկին ընկերուհին է։ Ես ռեփ այնքան էլ չեմ սիրում, սակայն ռեփերների նախկին սիրելիներին՝ շատ։ Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները հետագայում կզարգանան, քանի որ Ալյոնան, իսկապես, շքեղ է ու գեղեցիկ։ Ես ու նա ամեն օր կապի մեջ ենք։ Շփվում ենք հեռախոսով, տեսակապով՝ եւս։ Այդ իմաստով ինձ ամեն ինչ բավարարում է»,- նշել է Վլադ Տյուլպանովը։
Շիշկովան, սակայն, հերքել է տղայի հետ սիրային կապի մասին լուրը։ Նա հայտարարել է, որ 17-ամյա Վլադի հետ սիրավեպի մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ «Իհարկե, ոչ»,- ինստագրամյան էջի Stories բաժնում կարճ գրել է Ալյոնան։