• Вт. Июл 5th, 2022

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանն իր տարածքում պատրաստվում է մեկնարկել «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը

Автор:admin123

Янв 26, 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպմանը հայտարարել է, թե իրենք ակտիվ աշխատանքներ են տանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման շուրջ, և Հայաստանն էլ նախատեսում է այդ տրամաբանության մեջ շինարարական աշխատանքներ սկսել իր տարածքում: «Բարեհաջող կերպով ընթանում է ինչպես ավտոճանապարհային, այնպես էլ երկաթուղային ճանապարհների շինարարությունը: Հայաստանից նույնպես դրական լուրեր են գալիս: Հայաստանը նույնպես նախատեսում է մեկնարկել այդ աշխատանքներն իր տարածքում»,- ասել է Ալիևը: Ալիևը հույս է հայտնել, որ իրականական ընկերություններն ակտիվ կաշխատեն Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում: «Էկոնոմիկայի նախարարությանը տրվեն են համապատասխան ցուցումներ, իրանական կողմի հետ անցկացվել են նախնական բանակցություններ, իսկ հիմա սպասում ենք կոնկրետ արդյունքների»,-ասել է նա:

(Visited 2 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.