• Вт. Июл 5th, 2022

Աղբյուր. Մեսին կարող է դիտարկել «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը

Автор:admin123

Янв 16, 2022

Աղբյուր. Մեսին կարող է դիտարկել «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, արգենտինացու ընտանիքը չի կարողանում հարմարվել Ֆրանսիայում: Նրանց դուր չի գալիս Փարիզի քամոտ և անձրևոտ կլիման, դրանից բացի, երեխաները դժվարանում են ֆրանսերեն սովորել:

Ըստ աղբյուրի՝ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, ամուսնուն ասել է, որ կարոտում է Կատալոնիայում գտնվող իրենց տունը, ու կգերադասեր վերադառնալ:

Նշվում է նաև, որ արգենտինացու որոշման վրա կարող է ազդել նախկին ընկերների՝ Չավիի և Դանի Ալվեսի վերադարձը:

Միևնույն ժամանակ ֆուտբոլիստի հայրը և գործակալը՝ Խորխե Մեսին, դեմ է կատալոնական ակումբ վերադարձին: Նա իրեն դավաճանված է զգում «Բարսելոնայում» ու այլևս չի վստահում ակումբի նախագահ Ժոան Լապորտային:

(Visited 2 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.