• Вт. Июл 5th, 2022

Երկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Քաջարան և Մեղրի քաղաքներում

Автор:admin123

Янв 10, 2022

Հունվարի 9-ին, տեղական ժամանակով ժամը 23:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 19:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.47⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի` Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Երկրաշարժը զգացվել է` Սյունիքի մարզի Կապան քաղաքում ` 3 բալ ուժգնությամբ, Քաջարան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

(Visited 11 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.