- Ծովահեններն ի սկզբանե ականջօղեր են կրել, քանի որ հավատում էին, որ դրանք տեսողությունը բարելավում են:
- Տարվա կտրվածքով մարդը միջինում շնչում է 8,409,600 անգամ:
- Այս պահին ավելի քան 60.000 մարդ ինքնաթիռով թռչում է ԱՄՆ:
- Մեր աչքերը ծնված օրից նույն չափն են ունենում, սակայն մեր քիթն ու ականջները երբեք չեն դադարում մեծանալ ու ձևափոխվել:
- Յուրաքանյուր մարդ իր կյանքի ընթացքում բերանում արտադրում է այնքան թուք, որ հնարավոր կլիներ 2 լողավազան լցնել:
- Մարդ 1%-ով ավելի կարճահասակ է երեկոյան, քան առավոտյան:
- Երբ մարդիկ ծնվում են, նրանք ունենում են 300 ոսկոր, սակայն հասուն տարիքում մնում է միայն 206-ը:
- Մատնահետքերի նման՝ մարդկանց լեզուներն ունեն տարբեր «լեզվահետքեր»:
- Կապուտաչյա մարդկանց վրա ալկոհոլն ավելի ուշ է ազդում, քան աչքի այլ գույն ունեցող մարդկանց վրա:
- Ճապոնիայի Կյոտո քաղաքում կա 5 տաճար, որի պատերին արյունոտ հետքեր կան: Այստեղ բազմաթիվ զինվորներ ինքնասպան են եղել թշնամու դեմ երկար ժամանակ պայքարելուց հետո:
- Լաս Վեգասի խաղատներում ժամացույց չկա:
- Չես կարող քթիդ տակ երգել, եթե քիթդ փակես:
- Յուպիտերում ու Սատուրնում անձրևն ադամանդից է:
(Visited 3 times, 1 visits today)